28/05/2026
Շախմատի ուսուցման մեկնարկ Գորիսում
――――――――――
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գորիս է վերադարձել Սյունիքի բազմակի չեմպիոն, Հայատանի տղամարդկանց կիսաեզրափակիչի 6֊ակի չեմպիոն, «Միջազգային վարպետի» նորմայի 1 բալ լրացրած շախմատիստ Վաչագան Շեգունցը, ով այսուհետ շախմատի պարապմունքներ կանցկացնի մեր համաքաղաքացիների համար։
«Գորիս» շախմատի ակումբը, համագործակցելով Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ, մեկնարկում է դասընթացներ բոլոր տարիքի և նախասիրությունների տեր անձանց համար։
Եթե սիրում եք շախմատը և ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքներն այս ասպարեզում, կարող եք գրանցվել ստորև տեղադրված հղումով։👇
👉 https://forms.gle/AgGjywirQ9sYotAr6
Դասընթացի պայմանները՝👇
✅Ձևաչափը՝ Պարապմունքներն իրականացվելու են խմբային տարբերակով (յուրաքանչյուր խմբում՝ առավելագույնը 10 մասնակից)։
✅Հաճախականությունը՝ Շաբաթական 2 պարապմունք՝ 1.5 ժամ տևողությամբ։
✅Ամսավճարը՝ 10,000 դրամ։
Միացե՛ք մեզ և զարգացրե՛ք ձեր տակտիկական ու ռազմավարական հմտությունները պրոֆեսիոնալի գլխավորությամբ։
Այլ հարցերի կամ մանրամասների համար զանգահարեք․ ☎️098 057 404