02/12/2024
🏓 Սեղանի թենիսի՝ Սյունիքի մարզային առաջնության արդյունքների ամփոփում
📅 Նոյեմբերի 30-ին «Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագրի շրջանակներում Վերիշենի միջն. դպրոցում կայացավ սեղանի թենիսի՝ Սյունիքի մարզային առաջնությունը:
📌 Ծրագիրն իրականացնում է Սյունիքի մարզասերների ֆեդերացիան՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում:
🤝 Մասնակիցներ
Մարզի ուժեղագույն մարզիկներ՝ Գորիս, Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքներից և Վերիշեն, Սյունիք, Հարժիս, Հարթաշեն, Գորայք, Ախլաթյան գյուղական բնակավայրերից:
👥 Մասնակիցների թիվը՝ 65 (50 տղա և 15 աղջիկ):
🎉 Բացման արարողության ժամանակ
Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի գործունեությանը զգալի աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալագիր-հուշանվերներ հանձնվեցին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ ՄԶԳ-ին, «Էլոլա» ՓԲԸ-ին և Վերիշենի միջնակարգ դպրոցին:
🔥 Չնայած բարեկամական մթնոլորտին՝ առաջնությունն անցավ բավական դիտարժան ու թեժ պայքարում:
🏆 Մրցանակային տեղերը բաշխվեցին՝
Տղաներ
🥇 Արտյոմ Միքայելյան, 1968 թ., ք. Սիսիան (Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի մարզիչ)
🥈 Գագիկ Բաղդասարյան, 1992 թ., ք. Կապան (Մարզիչ)
🥉 Ստեփան Հայրապետյան, 2010 թ., ք. Կապան
Աղջիկներ
🥇 Սիլվի Թունյան, 2010 թ., ք. Քաջարան
🥈 Սյուզաննա Սարգսյան, 2011 թ., գ. Ախլաթյան
🥉 Նելլի Մարության, 1982 թ., գ. Հարթաշեն
🏅 Հատուկ մրցանակների արժանացան՝
«Լավագույն դպրոցական» - Սերժ Գևորգյան (2007 թ., ք. Կապան)
«Լավագույն վետերան» - Մերուժան Աթայան (1956 թ., ք. Քաջարան)
🎖 Դիտարժան խաղ ցուցադրելու համար պատվոգրեր ստացան՝
Հակոբ Բակունցը - 2013 թ., Վերիշեն
Սպարտակ Բակունցը - 2016 թ., Վերիշեն
Հայկ Տոռոզյանը - 2015 թ., Վերիշեն
Ստեփան Մկրտչյանը - 2009 թ., գ. Գորայք
Գայանե Հայրապետյանը - 2009 թ., Գորայք
Մանե Գևորգյանը - 2010 թ., Ախլաթյան
Նարե Առաքելյանը - 2010 թ., Ախլաթյան
Վլադիմիր Ալեքսանդրյանը - 1955 թ., Քաջարան
Արա Համբարձումյանը - 1985 թ., Կապան
Արամ Սարգսյանը - 1968 թ., Կապան
🎁 Պարգևատրումներ
Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, մեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ:
«Էլոլա» ՓԲԸ-ն, ավանդույթի համաձայն, մրցանակակիրներին տրամադրեց բարձրորակ արտադրատեսակների փաթեթներ:
👏 Շնորհակալագրեր հանձնվեցին
Սյունիքի մարզում սեղանի թենիս մարզաձևի զարգացմանը նվիրված մարզիչներ՝ Կարեն Բեգլարյանին, Արտյոմ Միքայելյանին և Գագիկ Բաղդասարյանին:
Առաջնություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրերի արժանացան նաև Հարժիս գյուղը, Գորայքի և Հարթաշենի միջնակարգ դպրոցները:
Առաջնության բոլոր մասնակիցներին տրվեցին խորհրդանշական հուշանվերներ:
*****
«Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Սյունիքի մարզասերների ֆեդերացիան, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։
Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality
Արտաքին գովազդ Գորիսում
Gagik Baghdasaryan
Գորիսի Մանկապատանեկան Մարզադպրոց
Առաջնության դիտարժան պահերին և մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորև👇