05/12/2025
🤼♂️ Գորիսի մարզիկները՝ մեդալակիրներ Ձյուդոյի բաց առաջնությունում
🔴 Դեկտեմբերի 2-ին Էջմիածնի քաղաքում անցկացվեց ձյուդոյի բաց առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ մարզերից և Երևանից ժամանած պատանի ուժեղ մարզիկներ։ Առաջնությանը մասնակցում էին նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի մարզիկները։
🏆 Մեր մարզիկները բավականին հաջող հանդես եկան և տարբեր քաշային կարգերում զբաղեցրին մրցանակային բարձր տեղեր։
🥇 Մանուկյան Գևորգ (45 կգ) — I տեղ
🥇 Մանուկյան Արման (28 կգ) — I տեղ
🥈 Նիկողոսյան Վաչե (30 կգ) — II տեղ
🥉 Հովսեփյան Գոռ (73 կգ) — III տեղ
🥉 Խուդավերդյան Սասուն (42 կգ) — III տեղ
🥉 Մանգասարյան Դավիթ (55 կգ) — III տեղ
🥉 Մարտիրոսյան Արմեն (28 կգ) — III տեղ
🥉 Մանուկյան Ռոբերտ (73 կգ) — III տեղ
👏 Շնորհավորում ենք մեր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ բարձր արդյունքների կապակցությամբ։