04/05/2023
Արշավասերնե՜ր 🥰 պատրա՞ստ եք մեր հաջորդ արշավին 😍
Այս շաբաթ՝ մայիսի 6-ին, ուղևորվում ենք Արագածոտնի մարզ՝ Ապարանի ջրամբար, բացահայտելու Հայաստանի ամենագողտրիկ ջրամբարներից մեկը։
Արշավը կսկսենք Ջրամբար տեղամասից, կանցնենք գեղեցիկ անտառային արահետով եւ կքայլենք դեպի Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցի (V դար) (ասում են տարվա մեջ ծածկվում է ջրով)։ Արշավի ընթացքում կվայելենք Արայի, Արագածի, Ծաղկունյաց լեռների բնապատկերները։
Արշավից հետո կծվարենք աննկարագրելի սիրուն, կենսաբազմազանությամբ հարուստ, շունչ կտրող բնապատկերներով շրջապատված Ապարանի ջրամբարի սոճիների անտառում, մի պստիկ կհանգստանանք ու կվերադառնանք։
Երթուղու ընդհանուր երկարությունը ` 8կմ։
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Քայլարշավը թեթև է , հրաշալի երթուղի` հատկապես սկսնակ արշավականների համար։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ջուր (առնվազն 1,5 լիտր)
- Մեկօրյա սնունդ
- Գլխարկ
- Տաք հագուստ
- Անձրևապաշտպան թիկնոց
- Շարժումները չկաշկանդող հարմարավետ հագուստ
- Հաստ տակացուով երարաճիտ կոշիկ
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ։
Արժեքը 3000դրամ է, որն իր մեջ ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունը։
Հանդիպման վայրը Արգավանդի միջն․ դպրոց, ժամը՝ 09։00։
Արշավին մասնակցելու համար ամրագրումը կատարել մինչև մայիսի 5-ը, ժամը 15։00, կանխիկ տարբերակով:
Հարցերի դեպքում՝ գրել մեր էջին։
Անհամբերությամբ սպասում ենք մեր արշավի մասնակիցներին 😍